Աղբ և կոտրված պատուհաններ Նինոծմինդայի հասարակական զուգարանի տարածքում

Աղբ և կոտրված պատուհաններ Նինոծմինդայի հասարակական զուգարանի տարածքում

Նինոծմինդա քաղաքի փողոցներում աղբի խնդիրը վերջին տարիներին գնալով ավելի է սրվել։ Քաղաքում ձյունը հալվել է, ու հիմա փողոցներում տեսանելի են դարձել կուտակված աղբը, որը երկար ժամանակ թաքնվել է ձյան տակ։ Չնայած աղբը հավաքելու համար նախատեսված տարաների առկայությանը, շատ բնակիչներ շարունակում են աղբ նետել փողոցներ, ինչը հանգեցնում է շրջակա միջավայրի աղտոտման և քաղաքի արտաքին տեսքի վատթարացման։

Ճավճավաձեի փողոցի շրջադարձին՝ Նինոծմինդա քաղաքի հասարակական զուգարանի մոտ, տխուր պատկեր է երևում` ցրված թափոններ, ինչպիսիք են պոլիէթիլենային տոպրակներ, պլաստիկ և ապակյա շշեր, պահածոներ, ծխախոտի տուփեր և շատ ավելին: Քաղաքի բնակիչները թքած ունեն շրջակա միջավայրի կամ քաղաքի վրա։

Նկատելի է նաև, որ այնտեղ գտնվող հասարակական զուգարանի պատուհանը վաղուց կոտրվել է։

Փողոցում ցրված աղբը ոչ միայն տհաճ տեսարան է, այլև լուրջ խնդիր բնակիչների առողջության և բարեկեցության համար։ Աղբանոցները օդի, ջրի և հողի աղտոտման աղբյուր են, ինչպես նաև կարող են հանգեցնել տարբեր հիվանդությունների և վարակների տարածմանը։

Եթե ​​քաղաքի բնակիչները շարունակեն անտեսել այս խնդիրը, վտանգում են ոչ միայն իրենց առողջությունը, այլև տարածաշրջանի էկոլոգիական վիճակի վատթարացումը։ Նշենք, որ Վրաստանում աղբ նետելու համար տուգանքներ կան, բայց ով ու որտեղ է աղբը նետում շուրջօրյա վերահսկել հնարավոր չէ։

Աղբի տուգանքներ

  • Հշեցնենք՝ տնից մինչև 2 կգ աղբ նետելու դեպքում անձը կտուգանվի 100-ի փոխարեն 200 լարիով:
  • Եթե աղբը նետեք անձնական մեքենայից, կտուգանվի վարորդը, հանրային տրանսպորտի դեպքում` դուք: Երկու դեպքում էլ տուգանքը կազմում է 250 լարի:
  • Երկու կամ երկու կգ-ից ավելի աղբով շրջակա միջավայրն աղտոտելու համար ֆիզիկական անձը կտուգանվի 500 լարիով, իրավաբանական անձը` 1000 -ի փոխարեն 1500 լարիով: