
Նինոծմինդա քաղաքի Ազատության եւ Էրզրումյան խաչմերուկում շարքից դուրս է եկել ջրատար խողովակները եւ ջուրը հոսում է փողոցների մակերեսներով:
Ինչպես նշեցին վերոնշյալ փողոցների մոտակայքում ապրող բնակիչները տվյալ ջուրը արդեն 1 շաբաթ է հոսում է ճանապարհի երկայնքով:
Այս հարցի շուրջ զրուցեցինք ջրամատակարարող ընկերության ղեկավար Արզուն Գորոյանի հետ:
Նրա խոսքով. «Այսօր աշխատակիցները աշխատում են Նինոծմինդայից դեպի Մեծ Խանչալի տանող ջրատարի վերանորոգման ուղղությամբ, իսկ արդեն վաղը վերանորոգման աշխատանքներ կիրականացնեն Ազատության եւ Էրզրումյան փողոցների խաչմերուկում»:
NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ կտեղեկացնի զարգացող իրադարձությունների մասին:
Ընթերցեք նաեւ՝