Նինոծմինդա քաղաքի Վրացական եւ Դավիթ շինարար փողոցների խաչմերուկում շարքից դուրս է եկել ջրատար խողովակը եւ ջուրը հոսում է Վրացական փողոցի ամբողջ երկայնքով:
Բնակիչների կողմից հստակ օր չնշվեց, բայց նրանք ասացին, որ արդեն մի քանի օր է ինչ այս իրավիճակն է:
Վերոնշյալ խնդիրը այդ փողոցի բնակիչների ջրամատակարարմանը չի խոչընդոտում, բայց այնուամենայնիվ հարցն ունի լուծման կարիք:
Հարցի պարզաբանման համար մենք հեռախոսազրույց ունեցանք Նինոծմինդա քաղաքի ջրամատակարարման ծառայության ղեկավար Արզուն Գորոյանի հետ, ով ասաց. «Մենք ունենք գրանցած վթարներ մի քանի տեղով, սակայն օրվա ընթացքում ժամանակ կտրամադրենք նաեւ Վրացական փողոցի խնդիրը դիտարկելու համար: Քանի որ վթարը վերանորոգելու համար հարկավոր է քանդել ասֆալտի շերտը, այդ պատճառով պետք է թույլտվություն ստանանք Վրաստանի ճանապարհային դեպարտամենտից, որից հետո կսկսենք վերանորոգման աշխատանքները»: