11-ամյա Ծովինարը ցանկանում է նաեւ նոր տառեր ստեղծել.
Նինոծմինդայի շրջանի Փոկա գյուղի 11 -ամյա բնակչուհի տաղանդավոր Ծովինար Եսայանը իր յուրօրինակ լինելու և երազանքների մասին NOR ռադիոկայանում պատմել էր ընդամենը մեկ ամիս առաջ: Ծովինարի երազանքի կատարումը չուշացավ եւ նա գրանցվեց հայկական «Դյուցազնագրքում»:
Ծովինար Եսայանը արտասանում է բառեր, նախադասություններ, բանաստեղծություններ բառերի վերջից։ Այսինքն նույն բառն հակառակն է արտաբերում վերջից սկիզբ:
NOR ռադիոկայանը փորձեց կապ հաստատել Ծովինարի հետ՝ եւ զրուցել նրա ձեռքբերումների մասին:
Ծովինարի խոսքով. «Ես հայտը շուտվանից էի ուղարկել «Դյուցազնագրքի» էջին, ճիշտ է շատ ուշ պատասխանեցին բայց կարեւորը դրական էր ու NOR -ի հետ իմ հարցազրույցը նույնպես ուղարկեցի իրենց, որը շատ մեծ դեր ունեցավ «Դյուցազնագրքում» գրանցվելու մեջ: Բացի «Դյուցազնագրքից» մի քանի օր առաջ գրանցվել եմ նաեւ «Սաքունց» ռեկորդների համաշխարհային գրքում, ինչի համար նույնպես շատ ուրախ եմ եւ շնորհակալություն եմ հայտնում բոլորին»:
«Իմ երազանքը ամբողջովին կիրականանա երբ գրանցվեմ «Գինեսի» ռեկորդների գրքում»,- նշեց Ծովինարը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝