Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական գնումների ծառայությունը հայտարարել է մրցույթ Նինոծմինդա քաղաքի Ազատություն փողոցի բնակելի շենքերի արտաքին մասերի վերանորոգման համար:
Վերոնշյալ աշխատանքները վերաբերվում են հետեւյալ հասցեների շինություններին՝ Տերյան 24, Հովսեփյան 18, Ազատություն 7, 8, 9 10, 12, 21, 54 եւ 56: Ծրագրով նախատեսվում է սվաղապատում, դրսից ներկվելու է, իսկ պատշգամբները պետք է փակվի պոլիկարբոնատային թիթեղներով, ինչպես նաեւ փոխվելու է մուտքերի պատուհանները:
Նշենք, որ քաղաքի կենտրոնական փողոցի շենքերի արտաքին տեսքի բարեկարգման համար հատկացվել է 680 000 լարի գումար:
Մրցույթի համար հայտ ներկայացրել է «შპს ემკ გრუპ» ընկերությունը եւ հայտերի ընդունման վերջնաժամկետը մարտի 23 -ն է:
Մենք անցկացրեցինք նաեւ հարցում Նինոծմինդայի բնակիչների հետ, թե ինչ կարծիք ունեն վերոնշյալ հարցի շուրջ:
Բնակիչներից մի քանիսի խոսքով՝ շատ լավ նախաձեռնություն է եւ բոլորիս էլ հաճելի է, որ մեր քաղաքը կունենա գեղեցիկ տեսք: Եթե բարեկարգելու են ապա թող կենտրոնական փողոցի երկու կողմն էլ բարեկարգեն:
Բնակիչներից մեկի խոսքով՝ եթե բարեկարգելու են կենտրոնական փողոցի շինությունները, թող Ազատություն 6 հասցեում գտնվում շինություն էլ ներառեն, իսկ ընդհանուր առմամբ քաղաքի սիրուն տեսքը շատ հաճելի կլինի թե բնակիչների եւ թե զբոսաշրջիկների համար:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝
თავისუფლების ქ. N7 by Radio NOR on Scribd
თავისუფლ. ქ N10 by Radio NOR on Scribd