Ո՞ր դեպքում կչեղարկվի ուռուցքաբանական հիվանդների տարեկան 25000 լարի սահմանաչափը

Ո՞ր դեպքում կչեղարկվի ուռուցքաբանական հիվանդների տարեկան 25000 լարի սահմանաչափը

Առողջապահության նախարար Զուրաբ Ազարաշվիլիի խոսքով՝ քաղցկեղով հիվանդների համար 1000 լարիանոց դեղը, որը շահառուին անհրաժեշտ է 25 տուփ, հանկարծ դարձել է 3000 լարի, եթե դա կայունանա, ապա գործակալությունը պատրաստ է չեղարկել տարեկան 25.000 լարիի սահմանաչափը։

«Հենց համոզվենք, որ ուռուցքաբանական դեղերի ներկայիս գները ճիշտ են ու արդար, անպայման կհանենք տարեկան սահմանաչափը, և շահառուները կատարյալ ծառայություն կստանան թե՛ ամբուլատոր, թե՛ դեղերի մասով։Այսօր ուռուցքաբանությամբ հիվանդների տարեկան սահմանաչափը 25000 լարի է։ Գործակալությունը պատրաստ է ընդհանրապես չեղարկել սահմանաչափը, սակայն այս փուլում դա անհնար է, քանի որ 1000 լարիանոց դեղամիջոցը, որը շահառուին անհրաժեշտ է 25 տուփ տարվա ընթացքում, հանկարծ դարձավ 3000 լարի»,- ասել է Զուրաբ Ազարաշվիլին։
Նրա խոսքով, նշված սահմանաչափը նախատեսվում էր հանել այս տարվա հունվարին, սակայն ռեֆերենս գների ներդրմամբ պայմանավորված՝ նախարարությունը ժամանակավորապես ձեռնպահ է մնացել։

«Մտածում էինք, որ հունվարից հանենք ուռուցքաբանական հիվանդների տարեկան սահմանաչափը, հետո սպասեցինք, որ ռեֆերենս գները ուժի մեջ մտնեն, ձեռնպահ մնացինք, քանի որ դիվերսիայի սպառնալիքներ կային։

Մենք համոզվեցինք, որ դեղագործական ոլորտը դեռ պատրաստ չէ սրան, հակառակ դեպքում նախարարությունը և պետությունը պատրաստ են ամբողջությամբ բավարարել ուռուցքաբանական հիվանդների կարիքները»,- ասաց նախարարը։

Sknews.ge