Շաքարային դիաբետի զարգացման կարող են հանգեցնել ոչ միայն քաղցրավենիքի տարբեր տեսակները, այլև այն մթերքը, որը պարունակում է թաքնված շաքարներ։ Այս մասին «Прайм» գործակալության հետ զրույցում նշել է համաճարակաբան Լիդիա Սոպրունը՝ ներկայացնելով այս վտանգավոր հիվանդության զարգացմանը նպաստող սննդամթերքի տեսակները։
Բժշկի խոսքով՝ շաքարային դիաբետի զարգացման վտանգը բարձրացնող սննդամթերքի տեսակների շարքին են դասվում սոուսները, կետչուպը, մայոնեզը, առողջարար համարվող հացիկները, երշիկն ու նրբերշիկը, արագ սնունդը, պահածոները, մարինացված բանջարեղենը և նույնիսկ սուշին։ Բացի այդ, շաքարի բարձր պարունակությունը հատուկ է նաև որոշ մրգերին, այդ թվում՝ խաղողին, խնձորին, դեղձին ու չրերին։
Առողջության պահպանման համար մասնագետը խորհուրդ է տվել այնպայման կարդալ այս կամ այն մթերքի բաղադրությունն ու հաշվի առնել հիվանդությունների առկայությունը։