Նինոծմինդայի մունիցիպալիտետի Հեշտիա գյուղում փողոցների ընդհանուր երկարությունը կազմում է մոտ 22 կմ, իսկ գիշերային լուսավորությամբ ապահովված է 4,5 կմ-ը, իսկ լամպերը տեղ-տեղ շարքից դուրս են եկել եւ ենթակա են փոփոխման:
Այդ հարցի շուրջ զրուցեցինք Հեշտիայի գյուղական համայնքի ներկայացուցիչ Եգոր Քոթոյանի հետ:
Նրա խոսքով. «Գիշերային լուսավորության լամպերի փոփոխման աշխատանքներ միշտ էլ տարվում են։ Մենք բնակիչների կողմից ստանում ենք տեղեկություն, որ լուսավորության լապմերը վառվել են, որից հետո կապ ենք հաստատում կոմունալ ծառայության աշխատակիցների հետ եւ նրանք իրականացնում են շարքից դուրս եկած լամպերի փոխարինման աշխատանքը»:
NOR ռադիոկայանը կապ հաստատեց նաեւ Նինոծմինդայի կոմունալ ծառայության ղեկավար Անդրանիկ Բդոյանի հետ ով նշեց, որ օրեր առաջ լամպերի փոխարինման աշխատանք իրականացվել է Թորիա եւ Ուչմանա գյուղերում: Իսկ ինչ վերաբերվում է Հեշտիային, հենց ստացանք շարքից դուրս եկած լամպերի քանակի ցանկը, իսկույն այս երկու օրվա ընթացքում կփոխարինենք նորերով:
Կարդացեք նաեւ՝