Ինչպես օգնել երեխային ազատվել ավելորդ քաշից

Ինչպես օգնել երեխային ազատվել ավելորդ քաշից

Եթե երեխայի քաշը 15%-ով գերազանցում է իր տարիքի համար սահմանված նորման, ապա ծնողները պետք է մտածեն, թե ինչպես կարող են օգնել նրան ազատվել ավելորդ կիլոգրամներից՝ չվնասելով հոգեկան առողջությանը։ Այս մասին ասել է սննդաբան Տատյանա Զալյոտովան։

Մասնագետի խոսքով՝ ապագայում երեխայի մոտ ճարպակալումն ու դրա հետևանքները չբուժելու համար հարկավոր է ժամանակին բալանսավորել նրա սննդակարգը։ Այն պետք է հարուստ լինի սպիտակուցներով ու կալցիումով, մինչդեռ ավելորդ ճարպերի ու արագ ածխաջրերի գործածությունը հարկավոր է նվազագույնի հասցնել։ Բացի այդ, հարկավոր է սննդակարգից առհասարակ բացառել արագ սնունդը, քաղցր թխուկներն ու կծու մթերքը։

«Սովորաբար սննդի չարաշահման պատճառն օրվա ընթացքում թեթև քաղցը հագեցնելու համար օգտագործված քիչ քանակությամբ մթերքն է լինում, որը հաշվի չի առնվում: Եթե երեխան գիտի, թե որ ժամերին է նրա նախաճաշը, լանչը, ճաշը, հետճաշիկն ու ընթրիքը, նրա և ձեզ համար շատ ավելի հեշտ կլինի վերահսկել օգտագործվող սննդամթերքի քանակությունը: Սակայն սննդակարգը չի կարելի կտրուկ փոխել, հակառակ դեպքում դա սթրեսային կլինի: Հարկավոր է աստիճանաբար մեծացնել սննդի ընդունումների միջև միջակայքը, սակայն հաշվի առնել, որ երեխան օրական պետք է սնվի 4-5 անգամ»,- բացատրել է բժիշկը։

Մասնագետի խոսքով՝ ցանկալի արդյունքի հասնելն ավելի հեշտ կլինի, եթե ամբողջ ընտանիքն սկսի վերահսկել սննդակարգը, քանի որ տեսնելով ծնողների դրական օրինակը երեխան կկարողանա արագ ազատվել ավելորդ կիլոգրամներից։ Բացի այդ, չի կարելի մոռանալ նաև կանոնավոր մաքուր ջուր խմելու և մաքուր օդին երկար զբոսնելու անհրաժեշտության մասին։

Tert.am