Փորափքանքը բավական հաճախ հանդիպող խնդիր է, որը որպես կանոն պայմանավորված է լինում մարդկանց կենսակերպով ու որոշակի մթերքի գործածությամբ: Այս խնդիրը կարող է շատ տհաճ ու ցավոտ զգացողություններ առաջացնել՝ բացասաբար անդրադառնալով կյանքի որակի վրա, ուստի զարմանալի չէ, որ դրա առաջին իսկ ախտանշանի դեպքում մարդիկ փորձում են հնարավորինս շուտ ազատվել խնդրից:
Փորափքանքից ազատվելու և տհաճ զգացողությունները մեղմելու համար սովորաբար նշանակվում են տարբեր դեղամիջոցներ, սակայն կան նաև շատ պարզ ու հասանելի բնական միջոցներ, որոնք իրենց արդյունավետությամբ չեն զիջում դեղորայքին, սակայն պարունակում են միայն բնական բաղադրիչներ, որոնք շատ ավելի անվնաս են ու չեն առաջացնում որևէ կողմնակի բարդություն։
Аif.ru կայքը ներկայացրել է այդ բնական միջոցներից մի քանիսը, որոնք կօգնեն հեշտությամբ ազատվել փորափքանքից ու մեղմել դրա հետևանքով ի հայտ եկող տհաճ զգացողությունից։
Այս բաղադրատոմսերը պարզ են, արդյունավետ ու հասանելի, սակայն հարկ է հիշել, որ որոշ դեպքերում փորափքանքը պայմանավորված է լինում առողջական լուրջ խնդիրներով, ուստի նման տհաճ զգացողությունների հաճախակի կրկնության դեպքում հարկավոր է անպայման դիմել մասնագետին, քանի որ ինքնաբուժությունը կարող է խիստ վտանգավոր լինել ու էլ ավելի վատթարացնել հիվանդի վիճակը: Բացի այդ, միայն փորձառու մասնագետը կկարողանա պարզել խնդրի պատճառն ու նշանակել անհրաժեշտ բուժումը, որը կլինի արդյունավետ ու չի առաջացնի կողմնակի բարդություններ: