Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն մեկնարկել է գարնանային հացահատիկային կուլտուրաներից՝ հիմնականում գարու ցանքսը:
Յուրաքանչյուր բնակիչ վարուցանքսը կատարում է իր հնարավորությունների սահմաններում, նրանցից ոմանք ձեռքով, իսկ ոմանք էլ՝ տրակտորով:
Շատերի համար հացահատիկի մշակումը հանդիսանում է եկամտի աղբյուր, իսկ ոմանք էլ ցանում են ընդամենը մի քանի ար տարածք` տնային պայմաններում օգտագործելու համար:
Ղաուրմա գյուղի բնակիչներից մեկի խոսքով. «Արդեն սկսել ենք գարու, վարսակի եւ ցորենի ցանքսը: Գարի ցանելը մեր գյուղում 1 արը 1,50 լարի է: Վարսակը գնել ենք 1,20 լարիով իսկ գարին արժե 1 լարի: Շտապում ենք ավարտին հասցնել աշխատանքները որպեսզի դրանից հետո սկսենք կարտոֆիլի ցանքսը: Նախնական ասում են, որ կարտոֆիլի ցանքսը 1 արը արժե 3 լարի բայց հետագայում տեսնենք թե ինչ կլինի»:
«Եթե տարին անձրեւային եղավ ուրեմն բերք կլինի եւ հույսով ենք որ լավ բերք կստանանք»,- ասում է բնակիչը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.