Նինոծմինդայի մունիցիպալիտետում արդեն մեկնարկել է գարնանային հացահատիկային կուլտուրաներից՝ հիմնականում գարու ցանքսը:
Յուրաքանչյուր բնակիչ վարուցանքսը կատարում է իր հնարավորությունների սահմաններում, նրանցից ոմանք ձեռքով, իսկ ոմանք էլ՝ տրակտորով:
Շատերի համար հացահատիկի մշակումը հանդիսանում է եկամտի աղբյուր, իսկ ոմանք էլ ցանում են ընդամենը մի քանի ար տարածք` տնային պայմաններում օգտագործելու համար:
Ջիգրաշեն գյուղի բնակիչներից մեկի խոսքով. «Արդեն սկսել ենք գարու ցանքսը: Գարի ցանելը մեր գյուղում 1 արը 1,50 լարի է անցած տարվա 1 լարիի փոխարեն: Շտապում ենք ավարտին հասցնել աշխատանքները որպեսզի դրանից հետո սկսենք կարտոֆիլի ցանքսը: Նախնական ասում են, որ կարտոֆիլի ցանքսը 1 արը արժե 4 լարի եւ դա կապված է դիզվառելիքի գների բարձրացման հետ»:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.