Նինոծմինդայի շրջանում մոտենում է գարնանային ցանքսի սեզոնը: Մասսայական կարտոֆիլագործությունով զբաղվողները արդեն նախապատրաստվում են գարնանացանի, բայց ամեն տարվա համեմատ նրանք ունեն մտահոգության լուրջ պատճառ:
Մտահոգության պատճառ է հանդիսանում հիմնականում վառելանյութի եւ պարարտանյութի թանկացումները:
Նինոծմինդայի բնակիչ Սամվել Եփրիկյանը ով զբաղվում է կարտոֆիլագործությամբ մեզ հետ զրույցում ասաց. «Եթե աշնանը բերքահավաքի ժամանակ կարտոֆիլի գինը կբարձրանա ապա կարելի է ցանել, մշակել ու չարչարվել իսկ եթե մնալու է նույնը 70-80 թեթրի, ապա ձեռընտու չէ: Պարարտանյութը թանկացել է, անցած տարի մի պարկը 42 լարի արժեր իսկ այս տարի 72 լարի: Վառելանյութը եւ տեխնիկայի մասերը ահավոր շատ են թանկացել, այս տարվա ցանքսը չգիտենք թե ինչպես ենք անելու: Կարտոֆիլի սերմի հետ կապված ասեմ, որ նոր սերմը արժե 1 եվրո եւ ավել»:
«Մեր շրջանում կարտոֆիլի հին սերմերը վաճառվում են տարբեր գների 35 -ից մինչեւ 60 թեթրի: Իսկ կարտոֆիլի նոր սերմը արժե 1 -ից մինչեւ 1,50 լարի: Այս տարի որոշել եմ քիչ ցանել բայց որակով, քանի որ թանկացումների ֆոնին շատ հնարավոր չէ: Ավելի լավ է ցանես քիչ եւ նոր սերմը ու որակով բերք ստանաս քան թե հին սերմը ու եկամուտ չունենաս», – նշեց Փոքր Խանչալիի բնակիչ Արտակ Բդոյանի:
Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.