Ապրիլի 16 -ին, Հայաստանում անցկացվեց «Կյոկուշին» կարատեյի բաց առաջնությունը:
Նինոծմինդայի մարզադպրոցից թվով 62 մասնակիցներ(տղաներ եւ աղջիկներ) մարզիչներ՝ Սամվել Դարբինյանի եւ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ, մեկնեցին կարատեի մրցաշարին:
Սերգո Քսպոյանը NOR -ի հետ զրույցում ասաց. «Մեր խումբը ներկայացավ թվով 17 մասնակիցներով, որոնք հիմնականում Ջիգրաշենի եւ Դիլիֆի երեխաներն են: Մենք ձեռք բերեցինք 2 մեդալ առաջին տեղի համար, 4 մեդալ երկրորդ տեղի եւ 3 մեդալ երրորդ հորիզոնականի համար»:
Մարզիչ Սամվել Դարբինյանի խոսքով՝ մեր մասնակիցները շատ լավ հանդես եկան ինչպես նորեկները այնպես էլ ավելի շատ փորձ ունեցող մարզիկները: Մենք ներկայացանք թվով 45 մասնակիցներով, որտեղից ձեռք բերեցինք թվով 28 գավաթ, 10 մեդալ առաջին տեղի համար, 9 մեդալ երկրորդ տեղի համար եւ 9 մեդալ 3 -րդ հորիզոնականի համար:
«Ֆինանսավորման հետ կապված ասեմ, որ ամեն մասնակից իր հաշվին է մեկնել մրցույթին: Մայիսի 5-7 -ին Բաթումի քաղաքում տեղի է ունենալու կարատեի միջազգային առաջնութուն, որին մասնակցելու են թվով 10 երկրներ, այդ թվում նաեւ մենք Վրաստանի դրոշի ներքո: Մայիսի վերջին էլ ունենք հրավեր Գյումրի քաղաքում, որին նույնպես մասնակցելու ենք »,- նշեց Դարբինյանը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Կարդացեք նաեւ՝