Հոկտեմբերի 8 -ից մինչեւ 10 -ը Բաթումի քաղաքում անցկացվեց Եվրոպայի ընտրական փուլի Շինկյոկուշին կարատեի առաջնությունը:
Նինոծմինդայի մարզադպրոցից երկու խումբ՝ մարզիչներ Սամվել Դարբինյանի եւ Սերգո Քսպոյանի գլխավորությամբ մեկնեցին Բաթումի, որտեղից բազմաթիվ մրցանակներով վերադարձան Նինոծմինդա:
Մարզիչ Սերգո Քսպոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք ընդհանուր ներկայացանք 6 մարզիկներով, նրանցից 3֊ը գրավեցին 3 -րդ հորիզոնականը, իսկ 1 մասնակից արժանացավ 2 -րդ տեղի մրցանակի: Մասնակիցները պարգեւատրվեցին մեդալներով եւ դիպլոմներով: Ցավոք, ոսկե մեդալի համար պայքարող չունեցանք եւ չնվաճեցինք ուղեգիր դեպի Եվրոպա: Նշեմ, որ մեր մոտ ուզում ենք նաեւ զարգացնել նետաձգություն սպորտաձեւը, որի համար ֆեդերացիայի կողմից ստացել ենք նվեր նոր նետ ու աղեղ: Ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր սպորտի ծառայությանը եւ բոլոր այն մարդկանց, ովքեր նպաստում են սպորտի զարգացմանը»: