Նինոծմինդա քաղաքում ծննդատան բացակայությունը դժվարություններ է ստեղծում ապագա մայրերի համար

Նինոծմինդա քաղաքում ծննդատան բացակայությունը դժվարություններ է ստեղծում ապագա մայրերի համար

2020 թվականի նոյեմբերից Նինոծմինդայի հիվանդանոցում ծննդատունը չի գործում։ Եվ այդ ժամանակվանից Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծննդաբերող կանայք պատրաստվում են ծննդաբերել իրենց նախընտրած ծննդատանը՝ Ախալքալաքում, Ախալցխայում, Թբիլիսիում:

Նինոծմինդայում ծննդատան բացակայությունը, ինչպես ցանկացած այլ փոքր բնակավայրում, կարող է լուրջ դժվարություններ առաջացնել հղիների և նրանց ընտանիքների համար։

Նինոծմինդա քաղաքի և մունիցիպալիտետի բնակիչներից շատերին հետաքրքրում է, թե ինչու Նինոծմինդա քաղաքի ծննդատունը չի վերսկսում աշխատանքը, որն է պատճառը։

Ծննդատան բացակայության պատճառով Նինոծմինդայում հղի կանայք ստիպված են լինում դիմել մոտակա քաղաք կամ խոշոր բնակավայր՝ ծննդաբերության ժամանակ որակյալ օգնություն ստանալու համար։ Սա կարող է շատ ծախսատար և անհարմար լինել, հատկապես, եթե կինը այլ երեխաներ ունի կամ տրանսպորտային միջոց չունի ու վրդովված են, որ պետք է գնան Ախալքալաք կամ Թբիլիսի։

Պարզելու համար, թե ինչ դժվարությունների են հանդիպում ապագա մայրերը Նինոծմինդայում ծննդատան բացակայության պատճառով, հարցազրույց վերցրեցինք նրանցից մի քանիսի հետ։ Ինչպես նշեցին հղի կանայք, ծննդատան բացակայությունը դժվարություններ է առաջացնում՝ կապված տրանսպորտի, ժամանակի և ֆինանսների հետ։

Նրանցից մեկը, ով Սաթխա գյուղից է, ասել է, որ պատրաստվում է երրորդ անգամ մայրանալ, և ամեն անգամ ստիպված է ծննդաբերել Ախալքալաք քաղաքի հիվանդանոցում։ Նինոծմինդա քաղաքում ծննդատան չգործելու պատճառով հղիների համար տարբեր դժվարություններ է առաջանում։ Պոտք է կարևորել ճանապարհը, քանի որ տրանսպորտ չկա, իսկ ովքեր չունեն սեփական մեքենա, պետք է տաքսու ծառայություններից օգտվեն, բայց ոչ բոլորն ունեն հնարավորություն։

Հիմնականում ապագա մայրերը նշել են ճանապարհի հետ կապված դժվարությունները:

Ծննդատան բացակայությունը կարող է լուրջ խնդիրներ ստեղծել հղիության կամ ծննդաբերության ընթացքում առաջացած բարդությունների դեպքում անհետաձգելի բուժօգնության տրամադրման հարցում։ Սա կարող է հետաձգել խնամքը և մեծացնել առողջության հետ կապված վտանգները ինչպես մոր, այնպես էլ երեխայի համար:

Հարցին, թե կբացվի արդյոք ծննդատունը և ինչ աշխատանքներ են տարվում այս առիթով, դիմեցինք Նինոծմինդա քաղաքի կլինիկայի մենեջեր Ծովինար Մանվելյանին։ Մենեջերի խոսքով ծննդատուն բացելու համար սարքավորումներ կան, բայց անձնակազմը քիչ է, օրինակ Առողջապահության նախարարության թույլտվությամբ երկու անեսթեզիոլոգ պետք է լինի, բայց հիվանդանոցում ունենք մեկը: Ինչպես Նինոծմինդայի քաղաքային կլինիկայի մենեջերն է նշել՝ հարցական է նաև վիրաբուժական բաժանմունքի բացումը։