Նինոծմինդայի եւ Ախալքալաքի քիքբոքսինգի մարզիկները Հայաստանից վերադարձան հաղթանակով

Նինոծմինդայի եւ Ախալքալաքի քիքբոքսինգի մարզիկները Հայաստանից վերադարձան հաղթանակով

Ապրիլի 22 -23 -ին Երեւան քաղաքում տեղի ունեցավ քիքբոքսինգի բաց առաջնություն, որին մասնակցում էին Հայասատնի, Վրաստանի եւ Իրանի մարզիկները, հիմնականում նորեկները:

Մարզիչ՝ Սերգեյ Տոնականյանը NOR -ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք Հայաստանի քիքբոքսինգի առաջնությանը ներկայացանք թվով 30 մասնակիցներով, որտեղ թվով 15 մարզիկ Ախալքալաքի եւ 15 -ը Նինոծմինդայի մունիցիպալիտետներից: Նինոծմինդայի մունիցիպալիտետից մասնակցում էին Հեշտիայի, Սաթխայի եւ Արագյալի տղաները: Մենք ձեռք բերեցինք թվով 20 մեդալ առաջին տեղի համար եւ 9 մեդալ 2 -րդ հորիզոնականի համար: Տղաները պարգեւատրվեցին մեդալներով, դիպլոմներով եւ թիմային գավաթով»:

«Ֆինանսավորման հետ կապված ասեմ, որ մեզ օգնեցին երեխաների ծնողները: Մունիցիպալիտետը այս ուղղությամբ պատասխանեց, որ իրենք միայն կարող են հովանավորել Վրաստանում տեղի ունեցող մրցույթները»,- նշեց Տոնականյանը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Նինոծմինդայի եւ Ախալքալաքի քիքբոքսինգի մարզիկները Հայաստանից վերադարձան հաղթանակով