Կարապետ Ծառուկյանը քիքբոքսինգի առաջնության ոսկե մեդալակիր (վիդեո)

Կարապետ Ծառուկյանը քիքբոքսինգի առաջնության ոսկե մեդալակիր (վիդեո)

Հոկտեմբերի 22 -ից 24-ը Բաթումի քաղաքում տեղի ունեցավ «Սեւ ծովի» գավաթ քիքբոքսինգի Վրաստանի առաջնությունը:

Առաջնությանը մասնակցում էին մոտ 25 քաղաքների թիմեր:

Ջավախքից՝ Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մարզիկների խումբը (որտեղ թվով 1 մարզիկ Նինոծմինդայի Սաթխա գյուղից էր, իսկ 10 -ը` Ախալքալաքից) հոկտեմբերի 22 -ին մեկնեցին մասնակցելու քիքբոքսինգի Վրաստանի առաջնությանը:

Մարզիչ Սեգեյ Տոնականյանը մեզ հետ զրույցում ասաց. «Այդ առաջնությանը մեր 11 մարզիկներից 4 -ը գրավեցին 1 -ին հորիզոնականը, իսկ թվով երկու մարզիկ էլ գրավեցին 2 -րդ տեղը: Սաթխա գյուղից 16- ամյա Կարապետ Ծառուկյանը մրցեց 64-67 կգ քաշայինների միջեւ եւ գրավեց առաջին հորիզոնականը: Նա անցկացրեց երկու մենամարտ:»:

Նշենք, որ մարզիկները պարգեւատրվել են մեդալներով գավաթներով եւ պատվոգրերով:

Մանրամասները՝ աուդիոձայնագրությունում.

Radio NOR · Կարապետ Ծառուկյանը քիքբոքսինքի առաջնության ոսկե մեդալակիր