Սեպտեմբերի 24 -ից 26 -ը, Ուկրաինայի Պոլտավա քաղաքում տեղի է ունեցել քիքբոքսինգի առաջնություն, որտեղ մասնակցել են Վրաստանի, Հայաստանի եւ Ուկրաինայի մարզիկները:
Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մարզիկների խումբը (որտեղ թվով 5 մարզիկ Ախալքալաքի մունիցիպալիտետից էին, իսկ 1 -ը Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից) սեպտեմբերի 24 -ին մեկնել են Ուկրաինա, որտեղ մասնակցել են քիքբոկսինգի առաջնությանը:
Մենք հեռախոսազրույց ունեցանք մարզիչ Սերգեյ Տոնականյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց. «Ուկրաինայի քիքբոքսինգի առաջնությանը մենք ներկայացանք թվով 6 մարզիկների հետ, որոնցից 5 -ը գրավեցին 1 -ին հորիզոնականը, իսկ 1 մարզիկ գրավեց 2 -րդ տեղը: Նինոծմինդայի շրջանի Սաթխա գյուղից 12 տարեկանների խմբում Էդվարդ Ղազարյանը գրավեց առաջին հորիզոնականը: Էդվարդը անցկացրեց երկու մենամարտ: Մեր մարզիկները հրաշալի արդյունք գրանցեցին եւ բարձր պահեցին ինչպես մեր շրջանի, այնպես էլ Վրաստանի անունը»:
Մանրամասները՝ աուդիոնյութում.