Նինոծմինդայի եւ Ախալքալաքի մարզիկների խումբը (թվով 6 մարզիկ Նինոծմինդայի Սաթխա գյուղից, 9 -ը՝ Ախալքալաքից) մասնակցեցին Վրաստանի քիքբոքսինգի պատանեական առաջնությանը:
Մարզիչ Սեգեյ Տոնականյանը մեզ հետ զրույցում ասաց. «Թբիլիսիում անցկացվեց քիքբոքսինգի Վրաստանի առաջնությունը, որին մասնակցում էր 27 շրջան՝ Վրաստանից: Քիքբոքսինգի Վրաստանի առաջնությունը անցկացվում է տարին 1 անգամ: Պանդեմիայի պատճառով մենք ներկայացանք սակավաթիվ մարզիկներով՝ թվով 15: Շատ մեծ արդյունք ցույց տվեցին Սաթխայի երեխաները: 6 մարզիկներից 4 -ը գրավեցին առաջին հորիզոնականը և վերադարձան ոսկե մեդալներով՝ Ղազարյան Էդվարդ, Պոդոսյան Նարեկ, Պոդոսյան Ալբերտ եւ Նանայան Հարութ: Ծառուկյան Կարապետին եւ Մնդելյան Էդվարդին մի քանի միավորներ չբավականացրեց մրցանակային տեղ զբաղեցնելու համար:
Ախալքալաքի թվով 9 մարզիկներից 5 -ը դարձան ոսկե մեդալակիր: Ամբողջ Վրաստանից առաջնությանը մասնակցում էին մոտ 240 մարզիկներ: Ուզում եմ նշել, որ Ախալքալաքի մարզիկներին ֆինանսական աջակցություն ցուցաբերել է Ախալքալաքի քաղաքապետարանը, իսկ Նինոծմինդայի մարզիկները իրենց ուժերով են մեկնել առաջնությանը»,- ավելացրեց Տոնականյանը:
Մանրամասները՝ աուդիոնյութում.