Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի խոսքով, պետությունն ամբողջությամբ կֆինանսավորի 300 ուռուցքաբանական (օնկոլոգիական) հիվանդություն ունեցող երեխաների:
Կառավարության ղեկավարի խոսքով, ցավոք` Վրաստանում միշտ չէ, որ հնարավոր է օնկոլոգիական հիվանդություններով երեխաների բուժումը, իսկ արտերկրում բուժումը կապված է մեծ գումարների հետ։
«Ուզում եմ տեղեկացնել, որ որոշ ժամանակ առաջ հանձնարարել եմ առողջապահության նախարարին, և մենք սկսել ենք աշխատել մի շատ կարևոր հարցի ուղղությամբ։ Մասնավորապես, դուք գիտեք, որ Վրաստանում ունենք մոտ 300 ուռուցքաբանական ախտորոշմամբ երեխա, որոնց, բնականաբար, ֆինանսավորում և բուժում է մեր պետությունը, նրանց համար տարեկան 10 մլն լարի է հատկացվում:
Շատ դեպքերում մենք պետք է արտերկրում բուժենք այդ երեխաներին։ Ծառայությունները, ինչպիսիք են նույնիսկ պլոտոնիումային թերապիան, ճառագայթային թերապիան և այլն, արժեն հազարավոր ԱՄՆ դոլարներ… Մեր որոշմամբ, 300 ուռուցքաբանական հիվանդություն ունեցող երեխաների ամբողջությամբ կֆինանսավորի պետությունը։ Մենք ընտրել ենք աշխարհի լավագույն կլինիկան, որտեղ կբուժվեն այդ երեխաները»,- ասել է վարչապետը։
Ղարիբաշվիլիի խոսքով, այդ ծրագրի համար կհատկացվի մոտավորապես 30 մլն լարի.aliq.ge