Թարմացում
Այս նյութի հրապարակումից հետո Նինոծմինդայի քաղաքապետարանից NOR ռադիոկայանին ոչ պաշտոնական ձեւով՝ բանավոր հայտնեցին, որ հեռախոսազանգերի համար հատկացված 27000 լարի գումարը վերաբերում է և՛ քաղաքապետարանին, և՛ սակրեբուլոյին։ Ընդհանուր գումարից 6840 լարին նախատեսված է սակրեբուլոյի աշխատակիցների համար, իսկ մնացած 20160 լարին քաղաքապետարանը կծախսի իրենց աշխատակիցների հեռախոսազանգերի վրա։
NOR ռադիոկայանի խմբագրությունը պարզաբանում է թե ինչու նյութում թույլ է տրվել անճշտություն եւ արդյոք դա անճշտություն է, թե ոչ: Մունիցիպալիտետի բյուջեն բաց է, և դրանում կատարված բոլոր փոփոխությունները պետք է երեւան պետական պորտալում։
NOR ռադիոկայանի խմբագրությունը այժմ սպասում է Նինոծմինդայի ղեկավարության պաշտոնական հաղորդմանը տեղեկությունների ոչ ճշգրիտ ներկայացման փաստի վերաբերյալ։ NOR ռադիոկայանը պաշտպանում է տեղեկատվության ճշգրտությունը՝ լինի դա ռադիոյի լրագրողի, թե տեղական վարչակազմի աշխատակցի:
Ստորև ներկայացնում ենք պաշտոնական նամակները (պետական լեզվով) թվային ստորագրություններով։ Դրանք ձեռք են բերվել օրինական և թվային ստորագրությամբ, որտեղ նշված չէ, որ 27 000 լարի գումարը վերաբերում է եւ սակրեբուլոյին եւ քաղաքապետարանին միասին վերցրած:
Նինոծմինդայի մունիցիպալիտետի տեղական բյուջեից 2023 թավականին քաղաքապետարանի ու սակրեբուլոյի աշխատակիցներին աշխատանքային բնույթի հեռախոսազանգեր կատարելու համար հատկացվել է մոտ 34 000 լարի գումար:
NOR ռադիոկայանը գրավոր նամակով դիմեց ինչպես Նինոծմինդայի քաղաքապետարան այնպես էլ սակրեբուլո, ճշտելու մանրամասներ կապված հեռախոսազանգերի, հատկացված գումարի եւ դրանց վերահսկողության հետ:
Նինոծմինդայի սակրեբուլոյի կողմից ստացված տեղեկության համաձայն, աշխատակիցների հեռախոսազանգերի համար բյուջեից այս տարի հատկացվել է 6840 լարի, որտեղ առաջին եռամսյակում ծախսվել է 1223 լարին: Ըստ ստացած նամակի՝ զանգերը չեն վերահսկվում քանի որ լիազորված չեն:
Նինոծմինդայի քաղաքապետարանի կողմից ստացված տեղեկության համաձայն, աշխատակիցների հեռախոսազանգերի համար տեղական բյուջեից այս տարի հատկացվել է 27 000 լարի, որտեղ առաջին եռամսյակում ծախսվել է 3110 լարի գումարը: Տարվա վերջ մնացած գումարը տեղափոխվող մնացորդի տեսքով վերադառնում է տեղական բյուջե:
«Ինչ վերաբերվում է զանգերի վերահսկողության հարցին ապա տեղեկացնում ենք, որ ըստ օրենքի հաստատված լիազորություն չունենք՝ վերահսկողություն իրականացնելու համար»,- ասվում է նամակում:
Ավելացնենք նաեւ՝ Նինոծմինդայի սակրեբուլոյում աշխատում են թվով 38 աշխատակից՝ 30 պատգամավոր, թվով 8 ապարատի աշխատակիցներ: Նինոծմինդայի քաղաքապետարանում աշխատում են 112 աշխատակից՝ քաղաքապետի լիազոր անձինք, մասնագետներ, պայմանագրային աշխատողներ եւ այլն: Ինչպես տեղեկացանք Նինոծմինդայի քաղաքապետարանից, հեռախոսազանգերի րոպեների հետ կապված հնարավորությունից օգտվում են ոչ բոլոր աշխատակիցները:
Տեղեկատվության համար՝
«Magticom» -ի օգտատերերի համար 180 րոպեն ամսական արժե 10 լարի, այսինքն տարեկան 120 լարի՝ մեկ անձի համար: «Silknet» -ի օգտատերերի համար 100 րոպեն ամսական արժե 5 լարի, որը տարեկան մեկ անձի համար կազմում է 60 լարի:
Phone Conversation by Radio NOR on Scribd