Օրոջալարի սպորտդահլիճում մեկնարկեց սեղանի թենիսի բաց առաջնությունը. Օրոջալարի գավաթ

Օրոջալարի սպորտդահլիճում մեկնարկեց սեղանի թենիսի բաց առաջնությունը. Օրոջալարի գավաթ

Այսօր՝ մայիսի 2 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Օրոջալար գյուղի սպորտդահլիճում մեկնարկեց սեղանի թենիսի դպրոցականների բաց առաջնությունը:

Մարզիչ Աշոտ Սողոյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Օրոջալարի գավաթ կոչվող առաջնությունը արդեն 3 -րդ տարին է անցկացվում է մեզ մոտ: Այս անգամ մասնակցում են Ծալկայի, Ախալցիխեի, Ախալքալաքի եւ Նինոծմինդայի մունցիպալիտետների հիմնականում հավաքականների մասնակիցները: Ասեմ, որ բոլոր մրցանակները եւ այսօրվա մրցույթի ծախսերը հոգացել է բարերար Աշոտ Նորսոյանը: Եզրափակիչ խաղերը տեղի կունենան մայիսի 3 -ին»:

Նշենք, որ ապրիլի 30 -ին Ախալքալաքում անցկացվեց սեղանի թենիսի բաց առաջնություն, որտեղ Նինոծմինդայի հավաքականից մասնակցեցին 2 տղա եւ 2 աղջիկ՝ մարզիչ Աշոտ Սողոյանի գլխավորությամբ եւ վերադարձան մեդալներով ու պատվոգրերով:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Օրոջալարի սպորտդահլիճում մեկնարկեց սեղանի թենիսի բաց առաջնությունը. Օրոջալարի գավաթ