Նինոծմինդայի մունիցիպալիտետում կաթը շարունակվում է արժեզրկվել: Կաթի գների անկումը արդեն որոշ ժամանակ է մեծ աղմուկ է բարձրացնում Նինոծմինդայի բնակչության շրջանում:
Նախկինում 1 լիտր կաթի մեծածախ գինը կազմում էր 1,80 լարի, կաթնամթերքի տեղական արտադրամասերը 2023 թվականի ապրիլի 1 -ով նվազեցրել են կաթի գները, նախկին 1.80 լարիի փոխարեն իջեցնելով 1.60 լարի, եւ շարունակում է նվազել` մայիսին հասնելով 1 լիտրի դիմաց 1,40 լարիի: Կաթի վերամշակողները չեն բացառում, որ կաթի գները կրկին կնվազեն:
Ինչն էլ շարունակում է չգոհացնել Նինոծմիդնայի մունիցիպալիտետի այն բնակիչնեին, ովքեր զբաղվում են անասնապահությամբ:
Թորիա գյուղի բնակիչները արդեն 2 -րդ օրն է ինչ կաթը չեն հանձնում, պահանջելով գնի բարձրացում: Նրանք նշում են, որ ցածր գնով կաթը չի փակում ինքնարժեքը:
Հեշտիայի բնակիչներից մեկի խոսքով. «Մեր պետությունը մեզ բոլորովին ուշադրություն չի դարձնում, ընտրությունների ժամանակ մենք կանգնած ենք մեր ղեկավարության կողքին հիմա էլ թող իրենք կանգնեն գյուղացու կողքին, բացի թոշակառուներից ու մանկավարժներից ոչ մեկ այլ աշխատանք չունի, ինչպես ապրի գյուղացին»:
Կաթի վերամշակող արտադրություններից մեկի ղեկավար Սամվել Դարբինյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Կաթի գնի նվազումը մեզանից կախված չէ, շուկաներում արտադրված կաթնամթերքի լճացում կա ինչն էլ հանգեցնում է գների նվազմանը՝ օրինակ, Թբիլիսիում պանրի արժեքը իջել է 4-6 լարիով, որն էլ բնականաբար կանդրադառնա կաթի գների վրա»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Թեմատիկ՝