Այսօր՝ մայիսի 17 -ին, Նինոծմինդայի մունիցիպալիտետի Սպասովկա գյուղում տեղի ունեցավ մինի ֆուտբոլի մանկապատանեական ընկերական առաջնություն:
Մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 6 գյուղերի թիմեր՝ Սպասովկա, ժդանովական, Սաթխա, Մեծ Խանչալի, Օրոջալար եւ Գորելովկա:
Սպասովկայի թիվ 1 դպրոցի տնօրեն եւ առաջնության կազմակերպիչ Ավթանդիլ Վանաձեն NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մենք անցկացրեցինք մինի ֆուտբոլի ընկերական հանդիպում, որտեղ 3 -րդ հորիզոնականը գրավեց Մեծ Խանչալիի թիմը, իսկ եզրափակչում մրցեցին Սպասովկայի եւ Ժդանովականի թիմերը: Մասնակից թիմերը կպարգեւատրվեն մեդալով եւ գավաթով»:
Նշենք, որ եզրափակիչ խաղը ավարտվեց ի օգուտ Ժդանովականի թիմի որը գրավեց առաջին հորիզոնականը, իսկ Սպասովկայի թիմը գրավեց 2 -րդ տեղը:
Մանրամասները՝ ձայնագրությունում.