Փոկայի թիմը` մինի ֆուտբոլի դպրոցականների մրցաշարի հաղթող

Փոկայի թիմը` մինի ֆուտբոլի դպրոցականների մրցաշարի հաղթող

Երեկ՝ հոկտեմբերի 4 -ին, Նինոծմինդա քաղաքի Ճոճաշեն թաղամասի մինի մարզադաշտում մեկնարկել էր մինի ֆուտբոլի դպրոցականների առաջնությունը: Մրցաշարին մասնակցում էին շրջանի թվով 20 թիմեր տարբեր դպրոցներից:

Այսօր մինի ֆուտբոլի դպրոցական առաջնությունը մոտեցավ իր տրամաբանական ավարտին: 3 -րդ հորիզոնականը զբաղեցրեց Գանձայի թիմը` 3-1 հաշվով հաղթելով Փոքր Գոնդուրայի թիմին:

Եզրափակիչ դուրս եկան Փոկայի եւ Նինոծմինդայի թիվ 3 դպրոցի թիմերը, որտեղ լարված պայքարում հաղթեց Փոկայի թիմը եւ գրավեց 1 -ին հորիզոնականը:

Հաղթող թիմերը պարգեւատրվեցին մեդալներով եւ գավաթով, իսկ 1 -ին տեղ գրաված թիմը ստացավ նաեւ քաղաքապետարանի փոխանցիկ գավաթը: