«Վարակվածներից վեցն արդեն դուրս են գրվել, երկու հիվանդ շարունակում են բուժումը»,- նշել է Ցերցվաձեն։
Իմունոլոգը ֆեյսբուքյան իր անձնական էջում պարզաբանում է, որ Վրաստանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում, շոգ սեզոնի մեկնարկով ակտուալ է դառնում Ղրիմ-Կոնգո տենդի տարածումը։
Հիշեցնենք. Ղրիմ–Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի կենդանիներից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ շփման հետևանքով։
Ինֆեկցիոն պաթոլոգիայի և ՁԻԱՀ-ի կենտրոնի գլխավոր տնօրեն Թենգիզ Ցերցվաձեն տեղեկություն է տարածել Վրաստանում Ղրիմ-Կոնգո տենդի դեպքերի մասին: Նրա տեղեկություններով՝ վերջին շրջանում Վրաստանում հաստատվել է Ղրիմ-Կոնգո տենդի ութ դեպք։ Դեպքերը գրանցվել են Սամցխե-Ջավախեթիի և Շիդա Քարթլիի շրջաններում։
«Վարակվածներից վեցն արդեն դուրս են գրվել, երկու հիվանդ շարունակում են բուժումը»,- նշել է Ցերցվաձեն։
Իմունոլոգը ֆեյսբուքյան իր անձնական էջում պարզաբանում է, որ Վրաստանում, ինչպես նաև աշխարհի շատ երկրներում, շոգ սեզոնի մեկնարկով ակտուալ է դառնում Ղրիմ-Կոնգո տենդի տարածումը։
Հիշեցնենք. Ղրիմ–Կոնգո հեմորագիկ տենդը սուր ինֆեկցիոն հիվանդություն է, արտահայտվում է թունավորմամբ և բազմակի արյունազեղումներով։ Վիրուսը փոխանցվում է մարդուն տիզերից և ընտանի կենդանիներից, իսկ մարդկանց միջև վարակումը կարող է կատարվել վարակվածների արյան, արտադրությունների, օրգանների և օրգանիզմի հեղուկների հետ սերտ շփման հետևանքով։aliq.ge