Թուրքիան պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը

Թուրքիան պատրաստվում է Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդմնակալության արարողությանը

Թուրքիայում պատրաստվում են նախագահի երդմնակալությանը։ Ռեջեփ Թայիփ Էրդողանի երդման արարողությանը ներկա կլինեն 78 երկրների բարձրաստիճան պաշտոնյաներ։

Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Անկարայի նախագահական համալիրում երդմնակալության արարողությանը կմասնակցեն 21 պետությունների ղեկավարներ, 13 երկրի վարչապետներ, ինչպես նաև միջազգային կազմակերպությունների ներկայացուցիչներ, այդ թվում՝ «Թուրքական պետությունների կազմակերպությունը», ՆԱՏՕ-ի և «Իսլամական համագործակցության կազմակերպություն»:

Էրդողանը Թուրքիայի Ազգային մեծ ժողովում տեղական ժամանակով ժամը 14:00-ին երդում կտա և կսկսի նախագահության նոր ժամկետը։ Նա մանդատը կստանա Թուրքիայի Ազգային մեծ ժողովի ժամանակավոր նախագահ Դեւլեթ Բահչելիից։

Արարողությունից հետո Էրդողանը ժամը 15:00-ին կայցելի Անիտքաբիր համալիր, որտեղ գտնվում է Մուստաֆա Քեմալ Աթաթուրքի դամբարանը։ Դրանից հետո ժամը 17:00-ին նախագահական համալիրում կսկսվի երդմնակալության արարողությունը։ Արարողությունից հետո Էրդողանը հյուրերին ընթրելու է ընդունելու տեղական ժամանակով ժամը 19:00-ին։ Ընթրիքից հետո հայտնի կդառնա Թուրքիայի կառավարության նոր կաբինետը։

Նախագահական ընտրությունների երկրորդ փուլում 52,18 տոկոսով հաղթել է Ռեջեփ Թայիփ Էրդողանը։ Ընդդիմության թեկնածու Քեմալ Քըլըչդարօղլուն հավաքել է 47,82 տոկոս։