10-օրյա որոնումներից հետո բորժոմցի երիտասարդին մահացած են գտել.տանն էլ հայտնաբերվել է նրա եղբոր դին

10-օրյա որոնումներից հետո բորժոմցի երիտասարդին մահացած են գտել.տանն էլ հայտնաբերվել է նրա եղբոր դին

10-օրյա որոնումներից հետո Գոմի գյուղի մոտ մահացած են գտել Բորջոմցի երիտասարդին։

Տարածված տեղեկատվության համաձայն՝ ջրից դուրս նետված մարմինը հավանաբար տեսել է հովիվը։

Փրկարարները մայիսի 22-ից որոնում են Վախո Մետրևելին, հենց այդ օրը՝ լուսադեմին, իր տանը մահացած է հայտանբերվել նրա եղբայրը՝ Բորջոմցի գործարար Նիկոլոզ Մետրևելին։

Տեղեկության համար, Բորջոմիի նախկին քաղաքապետ Լևան Լիպարտիան և Գիորգի Գոգիչաիշվիլին 2020 թվականին Նիկոլոզ Մետրևելիից որպես կաշառք փորձել են խոշոր չափի գումար հափշտակել։ Այդ պատճառով քաղաքապետարանի առաջին դեմքերը ձերբակալվել են։


Անցյալ տարվա նոյեմբերի 3-ին Բորջոմիում այրվել էր Մետրևելիի մեքենան։ Տեղացիները պնդում են, որ գործարարի մեքենան միտումնավոր են այրել։ Մետրևելին այս հարցի վերաբերյալ չէր մեկնաբանել, «Հարավային դարպասի» մոտ միայն ասել էր, որ իր մեքենայի շարժիչը միացրած էր։

Թե ինչ հոդվածով է սկսվել հետաքննությունը, հայտնի չէ։ Սպասում ենք ՆԳՆ-ի արձագանքին։ sknews.ge