Բորջոմիում տեխնիկայի խանութ են թալանել

Բորջոմիում տեխնիկայի խանութ են թալանել

Այսօր՝ հունիսի 5-ին, Բորջոմիում՝ Մեսխեթի փողոցի թիվ 7 հասցեում, թալանել են «Exesis» տեխնիկայի խանութը։ «Բորջոմի» հեռուստաընկերության տվյալներով՝ մեկ անձ ներխուժել է խանութ, իսկ հետո թաքնվել դեպքի վայրից։ Ներքին գործերի նախարարության տեղեկություններով՝ ենթադրյալ հանցագործն այս պահին ձերբակալված չէ։

Ըստ ականատեսների՝ խանութ ներխուժած անձը փորձել է խլել հեռախոսը, սակայն չի հաջողվել։

Ինչպես «Հարավային Դարպաս»-ին հայտնել են ՆԳՆ-ից, դեպքի առթիվ հետաքննություն է սկսվել Քաղաքացիական օրենսգրքի 179-րդ հոդվածով, որը վերաբերում է ավազակությանը։ sknews.ge