Թալանել են վրացի ֆուտբոլիստի Նեապոլում գտնվող տունը

Թալանել են վրացի ֆուտբոլիստի Նեապոլում գտնվող տունը

Թալանել են Իտալիայի Նեապոլ քաղաքում գտնվող վրացի ֆուտբոլիստ, այժմ իտալական «Նապոլի» ֆուտբոլային ակումբի խաղացող Խվիչա Կվարացխելիայի տունը: Այս մասին հայտնում է Corriere dello Sport իտալական հրատարակությունը։

Լրատվականի փոխանցմամբ, գողացել են վրացի ֆուտբոլիստի Mini Cooper Countryman մակնիշի ավտոմեքենան։

Corriere dello Sport-ը նշել է, որ դեպքի պահին մարզիկը տանն է եղել, սակայն կողոպտիչներին չի նկատել։

Կվարացխելիան գողության մասին արդեն հայտարարություն է ներկայացրել ոստիկանություն։ aliq.ge