Հունիսի 4-ի ուշ երեկոյան Ախալքալաք-Նինոծմինդա ավտոճանապարհին ավտոմեքենայի վարորդը կորցրել է կառավարումը, ամենայն հավանականությամբ թաց ասֆալտի պատճառով, մեքենայի վարորդը, ով շրջանավարտ էր, վիրավորվում է, նրան նյարդավիրաբուժական վիրահատություն են անում։
Մեքենայում 4 երիտասարդ է եղել, չորսն էլ տեղափոխվել են հիվանդանոց: Բոլորը հետազոտվել են, երեքը լուրջ տրավմաներ ու վնասվածքներ չեն ունեցել։ Երիտասարդներից մեկն ունի դիմային ոսկորի կոտրվածք, նրան գիշերը տեղափոխել են Թբիլիսի, այսօր վիրահատում են նրա գանգը։
Վրաստանի ՆԳՆ-ն գործը հարուցել է Վրաստանի ՔՕ 276-րդ հոդվածի 2-րդ մասով, այն է «Տրանպորտային միջոցը վարող անձի կողմից տրանսպորտային միջոցի երթեւեկության անվտանգության կանոնները խախտելը, ինչը հանգեցրել է առողջության ոչ այդքան լուրջ վնասի»:
Սույն զանցանքը պատժվում է տուգանքով կամ տնային կալանքով՝ վեց ամսից երկու տարի ժամկետով, կամ ազատազրկմամբ՝ առավելագույնը երեք տարի ժամկետով՝ պաշտոն զբաղեցնելու կամ գործունեությամբ զբաղվելու իրավունքից մինչև երեք տարի ժամկետով զրկելով կամ առանց դրա:jnews.ge