Նինոծմինդայի Ազատության փողոցի մայթերը քանդվել են եւ գտնվում են անմխիթար վիճակում:
Վերոնշյալ խնդրի համար փորձեցինք հեռախոսակապ հաստատել Վրասատանի ավտոճանապարհային դեպարտամենտի հետ, պարզելու համար թե երբ է նախատեսվում կենտրոնական փողոցի մայթերի վերանորոգման աշխատանքները: Սակայն մեր բազմաթիվ զանգերն այդպես էլ անպատասխան մնացին:
Հիշեցնենք, որ նախկին մեր նյութերից մեկում Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի աշխատակիցը նշել էր, որ կենտրոնական ճանապարհների եւ մայթերի վերանորոգման աշխատանքներ իրականացնում են ամեն տարի, եւ այս տարի էլ երբ եղանակը տաքանա այդ ժամանակ աշխատանքները կսկսենք:
Նշենք, որ կենտրոնական ճանապարհները գտնվում են Վրաստանի ճանապարհների դեպարտամենտի հսկողության ներքո:
NOR ռադիոկայանը ընթացքում կփորձի նորից կապ հաստատել Վրաստանի դեպարտամենտի հետ եւ ընթացքում նյութը կթարմացվի:
Կարդացեք նաեւ՝