Չնայած այն հանգամանքին, որ արդեն օրացույցում հունիս ամիսն է, Նինոծմինդայի մունիցիպալիտետում դեռևս շրջանառվում են մի շարք վիրուսային հիվանդություններ, հատկապես երեխաների մոտ։
Բժիշկները նկատում են, որ եթե նախկինում սուր շնչառական հիվանդությունները ուղեկցվում էր միայն աննշան բարդություններով, ապա վերջերս դրանք հանգեցնում են լուրջ խնդիրների, ինչպիսիք են թոքաբորբը և լիմֆադենիտը (ավշային հանգույցների բորբոքում): Բժիշկները նաև նշում են երեխաների մոտ կոկորդի ցավի դեպքերի աճ:
Նինոծմինդայի հիվանդանոցում այս պահին կա 10 հիվանդ, որոնց մեծ մասը երեխաներ են։
Բժիշկ Կարինե Արզումանյանի խոսքով, եթե երեք օրվա ընթացքում հիվանդի վիճակը չի լավանում, ջերմությունը չի իջնում, առողջական վիճակը վատանում է, ապա պետք է դիմել բժշկի, այլ ոչ թե փորձել տնային պայմաններում բուժվել։ Սա հատկապես կարևոր է այն երեխաների համար, ում իմունային համակարգը դեռ լիովին զարգացած չէ և ավելի ենթակա է բարդությունների:
Ինչպես նախկինում, հիմնական առաջարկությունները մնում են ձեռքերի հիգիենան և սոցիալական հեռավորությունը։ Կարևոր է նաև բավարար քանակությամբ հեղուկ խմել և ճիշտ սնվել՝ իմունային համակարգը լավ վիճակում պահելու համար:
Այս մասին մեզ ավելի մանրամասն պատմեց բժիշկ Կարինե Արզումանյանը։