Վարակիչ, սուր և քրոնիկ ոչ ինֆեկցիոն հիվանդությունների հետ կապված օրգանիզմի ցանկացած թունավորում հաճախ ուղեկցվում է լեզվի վրա փառի առաջացմամբ։ Այս մասին նշում է թերապևտ Եկատերինա Միմրինան։
Մասնագետի խոսքով՝ ալկոհոլի չարաշահման ու ջրազրկման դեպքում ևս լեզվին հաճախ է փառ առաջանում, սակայն նման փառը կարող է պայմանավորված լինել նաև այլ պատճառներով, որոնք կապված են օրգանիզմի որոշ համակարգերի աշխատանքի խանգարման հետ։
«Լեզվի փառը դեղին կամ շագանակագույն երանգ է ստանում լեղամուղ համակարգի կամ միզամուղ համակարգի ախտաբանությունների, աղեստամոքսային տրակտի շարժունակության խանգարման և ծխելու դեպքում»,- նշել է բժիշկը։
Ավելին՝ ինչպես հավելել է մասնագետը, որոշ հակաբիոտիկների ընդունումից հետո լեզվին կարող է անգամ սև փառ առաջանալ։
«Եթե փառը չի անհետանում, ապա դա լուրջ պատճառ է բժշկին դիմելու համար», – եզրափակել է Միմրինան: