Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է տեղի ունեցել

Կիրակի օրը Թուրքիայում 5,0 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել։ Այս մասին հայտնում է Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը։

Ըստ աղբյուրի՝ աղետի էպիկենտրոնը գտնվել է Քահրամանմարաշ քաղաքից 71 կմ հյուսիս-արեւմուտք, որտեղ ապրում է մոտ 376 հազար մարդ։ Աղբյուրը գտնվել է 10 կմ խորության վրա։

Զոհերի և ավերածությունների մասին տեղեկություններ չկան։ shantnews.am