Քանի՞ մետր ճանապարհ է ասֆալտապատվելու Գանձա և Հեշտիա գյուղերում

Քանի՞ մետր ճանապարհ է ասֆալտապատվելու Գանձա և Հեշտիա գյուղերում

Նինոծմինդայի քաղաքապետարանի պետական ​​գնումների ծառայությունը մրցույթ էր անցկացրել Գանձայի եւ Հեշտիայի գյուղամիջյան ճանապարհների ասֆալտապատման համար:

Նշված 931 200 լարիից 927 000 լարիի չափով մրցույթը շահել է «Ջավախավտոգզա» ճանապարհաշինական ընկերությունը:

Հեշտիայի գյուղամիջյան 602 մ երկարությամբ ճանապարհի համար հատկացված է 484 100 լարի: Գանձայի գյուղամիջյան 235 մետր երկարությամբ ճանապարհի համար նախատեսված է 237 200 լարի, իսկ մյուս 414մ երկարությամբ ճանապարհահատվածի համար 209 900 լարի:

Նշենք, որ Գանձայում աշխատանքները մեկնարկել են իսկ Հեշտիայում դեռեւս ոչ:

Գանձայի բնակիչներից մեկը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Բնակիչները թերահավատությամբ են մոտենում ասֆալտապատման հարցին: Մի քանի մետր ճանապարհ են ասֆալտապատելու այն էլ երբ կլինի ոչ մեկ չի կարող ասել: Գյուղամիջյան մնացած ճանապարհները գտնվում են շատ վատ վիճակում եւ նույնպես ունեն վերանորոգման կարիք»:

Ավելացնենք, որ Հեշտիայում այն ճանապարհը որը նախատեսվում է ասֆալտապատել նույնպես գտնվում է անմխիթար վիճակում:

«Պայմանագիրը արդեն կնքված է «Ջավախավտոգզա» ընկերության հետ երկու գյուղերը միասին կասֆալտապատվի 1 կմ 251 մ ճանապարհ: Գանձայում արդեն մեկնարկել է հողային աշխատանքները: Ասֆալտապատման աշխատանքների իրականացման վերջնաժամկետը օգոստոսի 9 -ն է»,- նշեց Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայության պետ Արմեն Բդոյանը:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Քանի՞ մետր ճանապարհ է ասֆալտապատվելու Գանձա և Հեշտիա գյուղերում

Թեմատիկ՝