
Հունիսի 16 -ին Նինոծմինդայի «Վլադիմիր և Գայոս Ղարսլյան» եղբայրների անունը կրող մարզադաշտում մեկնարկեց թվով 8 -րդ ֆուտբոլային մանկապատանեական մրցաշարը` նվիրված Արտաշես Մարկոսյանի հիշատակին:
Ֆուտբոլային մրցաշարին մասնակցեում էին Նինոծմինդայի մունիցիպալիտետի դպրոցների թվով 16 թիմեր: Ավանդույթի համաձայն այս տարի թվով 8 -րդ մրցաշարն էր տեղի ունենում, որտեղ խաղում են 6 խաղացող եւ 1 դարպասապահ:
Արտաշես Մարկոսյանը ծնունդով Ժդանովական գյուղից էր, ով ԽՍՀՄ տարիներին հանդես է եկել որպես դարպասապահ՝ խաղալով Երևան քաղաքի «Արարատ» ֆուտբոլային ակումբում, այնուհետև մարզել Նինոծմինդա քաղաքի ֆուտբոլի թիմին:
Մանրամասների մասին զրուցեցինք մրցաշարի կազմակերպիչ Խաչատուր Մարկոսյանի հետ.