Նինոծմինդայի քաղաքապետարանի շենքում տեղի ունեցավ հանդիպում բնակիչների, տեղական ինքնակառավարման մարմինների եւ Վրաստանի տարբեր գերատեսչությունների՝ Վրաստանի շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության, Վրաստանի Արդարադատության, Վրաստանի Էկոնոմիկայի եւ կայուն զարգացման, Աշխատանքի առողջապահության եւ սոցիալական պաշտպանության նախարարությունների ներկայացուցիչների հետ:
Սամցխե-Ջավախեթիում Վրաստանի ինտեգրման եւ հաշտեցման հարցերով պետնախարարի ներկայացուցիչ Արմեն Մարանգոզյանը NOR ռադիոկայանի հետ զրույցում ասաց. «Մեր տարածաշրջանում պետք է հանդիպում անցկացնենք թվով 90 գյուղերում այդ թվում Նինոծմինդայում եւ շրջանի գյուղերում: Մեր առաջադրանքն է բնակչությանը տալ տեղեկատվություն պետության մեջ իրականացվող օրհենսդրության մասին եւ լսենք մեր ժողովրդի խնդիրները եւ դրանք հասցնենք այն կետին որտեղ դրանք կստանան իրենց լուծումները»:
Մանրամասները՝ ձայնագրությունում.