Սպասվող փոփոխություններ. Ե՞րբ կվերանորոգվեն Դիլիֆի եւ Փոքր Գոնդուրայի մինի մարզադաշտերը

Սպասվող փոփոխություններ. Ե՞րբ կվերանորոգվեն Դիլիֆի եւ Փոքր Գոնդուրայի մինի մարզադաշտերը

Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոքր Գոնդուրա եւ Դիլիֆ գյուղերի մինի մարզադաշտերը քանդվել են եւ օգտագորրծման պիտանի չեն:

Փոքր Գոնդուրայի բնակիչները NOR -ի հետ զրույցում ասացին. «Մինի մարզադաշտը արդեն երկար ժամանակ է գտնվում է քանդված վիճակում: Խաղադաշտը քանդվել է՝ ինչպես ցանկապատը այնպես էլ տարածքը, որտեղ անձրեւային եղանակներից հետո խաղադաշտը լցվում է ջրով եւ ընդհանրապես սպորտով զբաղվել հնարավոր չէ»:

Անմխիթար վիճակում է գտնվում նաեւ Դիլիֆի մինի մարզադաշտը, որը նույնպես ունի վերանորոգման կարիք:

Խնդրի առնչությամբ Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայությունից մարտ ամսվա տվյալներով տեղեկացրել էին, որ վերանորոգման ծրագրի մեջ ներառված են թվով 3 մարզադաշտեր, Փոքր Գոնդուրայի, Սպասովկայի եւ Դիլիֆի: Ծրագրի պատրաստման աշխատանքները ավարտելուց հետո կհայտարարվի մրցույթ եւ վերանորոգման աշխատանքերը կսկսվեն: Նախատեսված գումարը կազմում է մոտ 150 000 լարի:

Ճշտելու համար, թե ե՞րբ կմեկնարկեն վերանորոգման աշխատանքները, նորից դիմեցինք Նինոծմինդայի քաղաքապետարանի ենթակառուցվածքների ծառայություն որտեղից պատասխանեցին, որ վերնոշյալ գյուղերի մարզադաշտերի ծրագիրը պատրաստ է եւ այն ուղարկված է փորձաքնության: Ծրագիրը ստանալուց հետո մրցույթը կհայտարարվի:

Մանրամասները՝ ձայնագրությունում.

Radio NOR · Սպասվող փոփոխություններ. Ե՞րբ կվերանորոգվեն Դիլիֆի եւ Փոքր Գոնդուրայի մինի մարզադաշտերը

Թե հետագայում ինչպիսի զարգացում կունենա վերոնշյալ մարզադաշտերի վերանորոգման հարցը՝ NOR ռադիոկայանը կլինի հետեւողական եւ պարբերաբար կտեղեկացնի այդ մասին:

Թեմատիկ՝