Ո՞վքեր կարող են օգտվել Նինոծմինդայի մանկատան տարածքում գտնվող մինի մարզադաշտից

Ո՞վքեր կարող են օգտվել Նինոծմինդայի մանկատան տարածքում գտնվող մինի մարզադաշտից

Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ​​գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ՝ Նինոծմինդայի մանկատան տարածքում նոր մինի մարզադաշտի կառուցման համար: Մինի մարզադաշտի համար նախատեսված էր 120 000 լարի գումար, որը 106 800 լարիի դիմաց շահել էր «Օվալ» ընկերությունը: Մարզադաշտի կառուցման աշխատանքները ավարտվել էին 2022 թվականի հուլիս ամսին:

Այսօր՝ մարտի 31 -ին, NOR ռադիոկայանը փորձեց պարզել թե ովքեր կարող են օգտվել մանկատան տարածքում գտնվող մինի ֆուտբոլի խաղադաշտից եւ արդյո՞ք բացի մանկատան երեխաներից քաղաքի երեխաները կամ երիտասարդները(ցանկացողները) նույնպես ունեն իրավունք մարզվելու տվյալ խաղադաշտում:

NOR -ի լրագրողը այցելեց Նինոծմինդայի մանկատուն աշխատակիցների հետ զրուցելու վերոնշյալ հարցերի շուրջ, որտեղից մեզ պատասխանեցին որ ինչ վերաբերվում է խաղադաշտին ապա իրավունք ունեն օգտվելու բոլորը, տաք եղանակներին ինչպես մանկատան այնպես էլ քաղաքի այլ երեխաներ միշտ էլ զբաղվում են եւ օգտվում խաղադաշտից, դուռը միշտ բաց է մուտքն էլ ազատ:

Մեզ չհաջողվեց ավելի մանրամասն զրուցել աշխատակիցների հետ, քանի որ մանկատանը տեղի էր ունենում հանդիպում Վրաստանի պատրիարքարանի իրավաբան Էդիշեր Քարչավայի եւ մնացած աշխատակիցների մասնակցությամբ:

NOR ռադիոկայանը ընթացքում կփորձի նորից կապ հաստատել Էդիշեր Քարչավայի հետ եւ ընթացքում նյութը կթարմացվի:

Հիշեցնենք, որ նախկինում NOR ռադիոկայանի լրագրողները կապ էին հաստատել Վրաստանի պատրիարքարանի իրավաբան Էդիշեր Քարչավայի հետ ով ասել էր, որ մոտ ապագայում Նինոծմինդայի մանկատանը նախատեսվում է բացել ցերեկային կենտրոն, որը տեսակով հասարակական վայր կլինի, որտեղից կօգտվեն ոչ միայն մանկատան սաները այլ նաեւ տեղացի երեխաները:

Կարդացեք նաեւ՝