Նինոծմինդայի մանկատան մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Նինոծմինդայի մանկատան մինի մարզադաշտի կառուցման աշխատանքները մոտենում են ավարտին

Նինոծմինդայի մունիցիպալիտետի պետական ​​գնումների ծառայությունը հայտարարել էր մրցույթ՝ Նինոծմինդայի մանկատան տարածքում նոր մինի մարզադաշտի կառուցման համար:

Մինի մարզադաշտի համար նախատեսված էր 120 000 լարի գումար, որը 106 800 լարիի դիմաց շահել էր «Օվալ» ընկերությունը: Մարզադաշտի կառուցման աշխատանքները արդեն մեկ ամսից ավել է ինչ ընթանում են:

Այսօր՝ հուլիսի 7 -ին, «Օվալ» ընկերության աշխատակիցները NOR ռադիոկայանի լրագրողի հետ զրույցում նշեցին, որ 3-4 օրվա ընթացքում աշխատանքները կավարտեն: Մնացել է տեղադրել գիշերային լուսավորության լամպերը, բասկետբոլի համար նախատեսված ցանցերը եւ արհեստական գորգը, որից հետո խաղադաշտը կհանձնվի շահագործման:

Աշխատանքների իրականացման համար նախատեսված է 12 շաբաթ: Մրցույթի պայմանագիրը ստորագրվել է 2021 թվականի սեպտեմբերի 30 -ին:

Նշենք, որ նախկինում NOR ռադիոկայանի լրագրողները կապ էին հաստատել Վրաստանի պատրիարքարանի իրավաբան Էդիշեր Քարչավայի հետ ով ասել էր, որ մոտ ապագայում Նինոծմինդայի մանկատանը նախատեսվում է բացել ցերեկային կենտրոն, որը տեսակով հասարակական վայր կլինի, որտեղից կօգտվեն ոչ միայն մանկատան սաները այլ նաեւ տեղացի երեխաները:

Կարդացեք նաեւ՝