NOR -ը 2022 թվականի ապրիլ ամսին պատրաստել էր նյութ որտեղ, Վրաստանի պատրիարքարանի իրավաբան Էդիշեր Քարչավայի խոսքով՝ նախատեսվում է մանկատանը բացել ցերեկային կենտրոն, որը տեսակով հասարակական վայր կլինի, որտեղից կօգտվեն ոչ միայն մանկատան սաները այլ նաեւ տեղացի երեխաները:
Վերոնշյալ իրադարձություններից հետո NOR ռադիոկայանի լրագրողները հետեւողական են մանկատանը: Այսօր զրուցեցինք Էդիշեր Քարչավայի հետ հասկանալու համար երբ եւ ինչպիսի պայմաններում է բացվելու կենտրոնը եւ ինչ է նախաձեռնվում:
Նրա խոսքով. «Նախարարությունը այդ հարցը բարձրացրել է պետական աստիճանի եւ կա հատուկ ծրագիր ցերեկային կենտրոնի կառուցման համար: Համաձայնություն տվել են արդեն եւ հիմա զբաղված ենք փաստաթղթերի պատրաստմամբ, մոտ 1 ամսից այդ աշխատանքները կիրականացվի: Նինոծմինդայի մանկատունը ունի համապատասխան տարածք, ուստի 2 -րդ հարկը կնախատեսվի կենտրոնի համար, այն կծառայի նաեւ տեղում ապրող երեխաների համար: Դրանից բացի պետք է կառուցվի երկու փոքր տուն մանկատան երեխաների համար, եւ կա նոր միտք որպեսզի կառուցենք մանկապարտեզ տեղի երեխաների համար»:
Հարցին՝ թե ինչպիսին է իրավիճակը այս պահին մանկատանը եւ քանի երեխա են ապրում Քարչավան պատասխանեց, որ իրավիճակը մանկատանը կայուն է այնտեղ կան մոտ թվով 12 երեխաներ:
Հիշեցնենք՝ Նինոծմինդայի մանկատունը որոշ ժամանակ առաջ հայտնվել էր հասարակության ուշադրության կենտրոնում՝ այնտեղ տիրող աժիոտաժից ելնելով: 2016 – 2021 թվականներին Նինոծմինդայի մանկական գիշերօթիկ դպրոցից քննչական չորս գործ է հարուցվել, այդ թվում՝ ենթադրյալ բռնության 3 դեպք և ենթադրաբար բռնաբարության մեկ դեպք:
2021 թվականի, հունիսի 28 -ին հանրային պաշտպան Նինո Լոմջարիան ժամանել էր Նինոծմինդայի գիշերօթիկ դպրոց, որտեղ հանդիպել էր նորանշանակ ղեկավար Բոդբեի եպիսկոպոս Հակոբի հետ: Նինո Լոմջարիան մոնիտորինգ էր անցկացրել Նինոծմինդայի մանկական տուն-ինտերնատում:
Մանրամասները՝ ձայնագրությունում.
Ընթերցեք նաեւ՝