Ավտովթար Ազատություն և Հովսեփյան փողոցների խաչմերուկում

Ավտովթար Ազատություն և Հովսեփյան փողոցների խաչմերուկում

Հունվարի 25-ին ժամը 13:00-ի սահմաններում Նինոծմինդա քաղաքի Հովսեփյան և Ազատություն փողոցների խաչմերուկում խոշոր բեռնատար մեքենան և “Opel Veсtra” մակնիշի ավտոմեքենան բախվել են իրար:

Ականատեսների խոսքով` խոշոր բեռնատար մեքենան դուրս է եկել խաչմերուկ և բախվել “Opel Veсtra” մեքենային լուսակիրի մոտակայքում:

Վթարի արդյունքում տուժածներ չկան, սակայն “Opel Veсtra” ավտոմեքենան զգալի վնաս է կրել:


Գարուշ Արզումանյան