Փոկա գյուղի բնակիչները այրել են սպանության կասկածյալի տունն ու մեքենաները

Փոկա գյուղի բնակիչները այրել են սպանության կասկածյալի տունն ու մեքենաները

Նախօրեին Փոկա գյուղում սպանված Խ. Թ.-ի դին տուն վերադարձնելուց հետո գյուղի բնակիչները վրեժխնդիր են եղել՝ այրելով սպանության մեջ մեղադրվողի 2 տունն ու 4 ավտոմեքենան։ Բնակիչները ցանկացել են այրել նաև սպանությունը կատարած Գ.Մ.-ի ֆերման, սակայն իրավապահ մարմինների աշխատակիցները նրանց թույլ չեն տվել:


Նախօրեին Նինոծմինդայի մունիցիպալիտետի Փոկա գյուղի կենտրոնում համագյուղացու հրազենային կրակոցից սպանվել էր 1985 թ. ծնված Խ.Թ.-ն: Վրաստանի ներքին գործերի նախարարությունը թարմ հետքերով ձերբակալել էր 1986-ին ծնված Գ.Մ.-ին՝ հրազենով մարդասպանություն կատարելու մեղադրանքով: Ձերբակալվածն ընդունել է մեղադրանքը:

Հետաքննությունն ընթանում է Վրաստանի ՔՕ-ի 108-րդ հոդվածով՝ կանխամտածված սպանության մեղադրանքով, որը ենթադրում 7-15 տարվա ազատազրկում։