Ծնելիությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետում տարեցտարի նվազում է

Ծնելիությունը Նինոծմինդայի մունիցիպալիտետում տարեցտարի նվազում է

2018 թվականին Նինոծմինդայի մունիցիպալիտետում ծնվել են 305 երեխա, որոնցից 200-ը ծնվել են տեղական հիվանդանոցում : Ծնվածների գերակշռող մասը տղաներ են :

Հիշեցնենք , որ 2017թ-ի դեկտեմբերին Նինոծմինդա քաղաքի ծննդատունը ստացել էր նոր սարքավորումներ:

Նինոծմինդայի ծննդատունը համարվում է առաջին կարգի ծննդատուն: Նինոծմինդայի ծննդատան վիճակը լավ է, սարքավորումներն ավելին են , քան պահանջվում է եւ անձնակազմի խնդիր չկա: Գինեկոլոգները եւ նեոնատոլոգները ամեն ամիս անցնում են վերապատրաստման դասընթացներ:
«Էվեքս»ի տնօրեն Նատո Իրեմաձեի խոսքով, Նինոծմինդայի ծննդատունը համապատասխանում է պետական չափանիշներին եւ , որպեսզի ծննդատունը ստանա երկրորդ կարգի ստատուս , հարկավոր են ավելի շատ բժիշկներ:

Ավելի շատ կանայք գրանցվում են, սակայն նրանցից ոչ բոլորն են տեղական հիվանդանոցում ծննդաբերում : Նատո Իրեմաձեի խոսքով, դա պայմանավորված է նրանով, որ ծանր ծնունդները չեն կարող ընդունել, ուղարկվում են Ախալցիխեի կամ Թբիլիսիի հիվանդանոցներ:

Այս տարվա մինչեւ հունվարի 14-ը ծնվել է 5 երեխա, 4 տղա եւ մեկ աղջիկ: 2018 թ-ի հունվարին ծնվել էր 17 երեխա:

Հղիության ընթացքում մայրը հանդիպում է գինեկոլոգի հետ 8 անգամ: Նոր օրենքի համաձայն, 2018 թվականի փետրվարի 1-ից պետությունը կվճարի ընդամենը 8 խորհրդատվությունների համար: Այս խորհրդատվությունը ներառում է էխոսկոպիա, թեստեր եւ բոլոր հղի կաննայց պետությունը ֆոլաթթուն է տալիս, որը հղի կնոջը պետք է ընդունել հղիության սկզբիերեք ամիսներիա ընթացքում, որպեսզի խուսափել պտղի հետ կապված խնդիրներից եւ խուսափել պատոլոգիաներից: