Ծալկայում գայլը հարձակվել է մարդկանց վրա

Ծալկայում գայլը հարձակվել է մարդկանց վրա

Մարտի 20-ին Ծալկայում, գայլը հարձակվել է 3 մարդու `երկու կանանց եւ մեկ տղամարդու վրա: Տուժողներին արագ օգնություն են ցուցաբերել, եւ նրանց կյանքին վտանգ չի սպառնում:

Ծալկայի մունիցիպալիտետի քաղաքապետի առաջին տեղակաալ Անզոր Խինիկաձեի տրամադրած տեղեկատվության համաձայն, վիրավոր 24-ամյա Տարիել Միքելաձեն բռնել է գայլին իսկ համագյուղացիները սպանել են`բութ գործիքի հարվածով:

Խինիկաձեն չի հիշում Ծալկայում գայլի հարձակումների այլ դեպքերը: Ըստ նրա, սպանված գայլը, ամենայն հավանականությամբ, կատաղած է եղել, կեսօրին հարձակվել է մարդկանց վրա եւ կասկածելի վազվզել պատշգամբում:

Վրաստանում գայլերին սպանելն արգելվում է : Գիշատիչներին որսալ թույլատրվում է միայն ծայրահեղ դեպքերում, երբ նրանք սպառնում են մարդկային կյանքին: «Կատաղած գայլերին» որսալու համար հարկավոր է ստանալ թույլտվություն , շրջակա միջավայրի եւ գյուղատնտեսության նախարարությունից:

2012-ից մինչեւ 2015 թվականը, նախարարության թույլտվությամբ, սպանվել է 249 գայլ, 135 շիկահեր, յոթ աղվես եւ չորս արջ:Ավելին…