Ժդանովականում գոհ են ղեկավարներից` հողի խնդրին ուշադրություն դարձնելու համար

Ժդանովականում գոհ են ղեկավարներից` հողի խնդրին ուշադրություն դարձնելու համար

Վերջերս ժդանովականի բնակիչները բողոք – խնդրանքով դիմեցին Նինոծմինդայի մունիցիպալիտետի ղեկավար անձանց, որպեսզի նրանք վերջնական լուծում տան 300 հեկտար հողի խնդրին, որը պատկանում է Ժդանովականցիներին:

Հողը երկար տարիներ որպես արոտատեղի իր ոչխարների համար օգտագործել է Վրաստանի այլ քաղաքացի: Տարիներ անց գյուղացիները ստորագրահավաքով հետ վերադարձրին հողատարածքը:

2019 թ. Ֆ.Զ.-ն կրկին ցանկացել է հողը դնել աուկցիոն և գնել այն: Բնակիչները այս մասին իմանալով, դիմեցին Վրաստանի խորհրդարանի պատգամավոր Հենզել Մկոյանին, Նինոծմինդայի քաղաքապետ Անիվարդ Մոսոյանին եւ Նինոծմինդայի սակրեբուլոյի նախագահ Սմբատ Կյուրեղյանին: Հանդիպման ընթացքում պատգամավորը նշեց . «Ես ձեր կողքին եմ, հողը կմնա Ժդանովականցիներին»:

Ժդանովականի բնակիչները իրենց շնորհակալությունն են հայտնում պատգամավորին և ղեկավար անձանց, քանի որ առանց խոչընդոտների արդեն օգտագործում են հողատարածքը որպես արոտատեղի իրենց անասունների համար:

Նշենք, որ գյուղի արոտատեղին չէր բավականացնում անասունների համար, իսկ այդ հողի վերադարձը արդեն լուծում է բոլոր խնդիրները: Հողատարածքը գտնվում է Մադաթափա լճից այն կողմ:

NOR ռադիոն հետեւում էր իրադարձությունների զարգացմանը, ըստ այդմ էլ լուսաբանում ենք նյութը: Ավելի վաղ՝ նախորդ նյութի մեջ նշել էինք. «Թե վերջնական ինչ ճակատագրի կարժանանա 300 հեկտար հողատարածքը, NOR ռադիոն կհետևի իրադարձությունների զարգացմանը և կտրամադրի հավելյալ ինֆորմացիա»: