Այսօրվանից արգելվում են ավիափոխադրումները Ռուսաստանից դեպի Վրաստան

Այսօրվանից արգելվում են ավիափոխադրումները Ռուսաստանից դեպի Վրաստան

Այսօրվանից ռուսական ավիաընկերությունները դադարեցնում են ուղիղ չվերթները Ռուսաստանից դեպի Վրաստան։ Համապատասխան հրամանագիրը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինն ընդունել է հունիսի 21-ին։

Հիշեցնենք՝ հունիսի 20-ից բողոքի ցույցերը Թբիլիսիում սկսվեցին այն բանից հետո, երբ ՌԴ պետդումայի պատգամավոր Սերգեյ Գավրիլովը, որ Թբիլիսի էր ժամանել Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին մասնակցելու նպատակով, զբաղեցրեց Վրաստանի խորհրդարանի խոսնակի աթոռը:

Մոսկվան թբիլիսյան ակցիաները հակառուսական սադրանք է համարել։aliq.ge