Փոքր Գոնդուրա գյուղում ՛՛Օգնություն գյուղին՛՛ ծրագրով նախատեսված է փոխել գյուղի գլխավոր ջրագծի խողովակները:
Բանն այն է, որ հին խողովակները շարքից դուրս էին եկել: Խողովակների փոխման համար հատկացվել էր 16 հազար լարի գումար:
Նշված աշխատանքները իրականացնելու է անհատ ձեռներեց Աղասի Հովսեփյանը: Խողովակների ընդհանուր երկարությունը կազմում է 578 մետր: Աշխատանքները ավարտին են հասցվելու մինչև սեպտեմբերի 10-ը: